Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Փսևդոգաղափարական ծանր բեռ

Փսևդոգաղափարական ծանր բեռ
27.11.2023 | 13:15

Հարստություն ու բիրտ ուժ չունենք, բայց կարող ենք, չէ՞, գոնե գաղափարական ուժ ունենալ, որը հնարավորություն կտա ազատվել մեր չափից դուրս հնացած և անիմաստ փսևդոգաղափարական ծանր բեռից, որի քարշ տալը վաղուց արդեն մեր ուժերից վեր բան է։

Գուցե թարմ հայացքով և ուրիշ կետից աշխարհին նայելով մենք կկարողանանք նոր բաներ ու հնարավորություններ տեսնել։

Խորհրդային երկրում ունեցած մեր հարաբերական հաջողությունը, հնարավոր է, որ կարող է մեզ ինչ-որ բաներ հուշել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2558

Մեկնաբանություններ